Աղոթքը սարսափեցնում է չարին

Հինգշաբթի, 12 փետրվարի, 2015թ., ժ. 18:00

Իմ սիրելի աղջի՛կ, Ես խնդրում եմ բոլոր քրիստոնյաներին աշխարհի բոլոր մասերում, որ ավելացնեն աղոթքի մեջ անցկացվող ժամանակը՝ մեղքին պատրության մատնելու զորության համար, որը խեղդում է աշխարհը և բերում տառապանք ու ամեն տեսակ դժվարություն իր հետ:

Մեղքը կարող է ոչնչացվել աղոթքի միջոցով: Աղոթքն ամենահզոր զենքն է չարի դեմ, և որքան ավելի շատ շրջվեք դեպի Ինձ՝ ձեր Հիսուսը, այնքան ավելի շատ կարող եմ Ես պարտության մատնել Իմ հակառակորդին: Չնայած Ես ոչ մի պահանջ չեմ դնում ձեզ վրա, չեմ ծանրաբեռնում ձեր սրտերը, Ես միայն խնդրում եմ, որ կանչեք Ինձ՝ օգնելու մեղավորներին, որպեսզի խուսափեն այն չարությունից, որը կարող է դուրս գալ նրանց սրտերից ցանկացած պահի:

Սատանայի զորությունը մի այնպիսի բարձրության վրա է, երբ նրանք, ովքեր հավատ չունեն կամ չեն հավատում Աստծուն, հեշտությամբ բանեցվում են նրա կողմից: Նա դրդում և գայթակղեցնում է նրանց ամեն մի հնարվարության դեպքում: Մարդը, սատանայի աչքում, Աստծո հայելային արտացոլումն է, Ով ստեղծեց մարդուն Իր Սեփական Պատկերով: Սատանան ատում է յուրաքանչյուր մարդկային արարածի այնպիսի ուժգնությամբ, որ շնչահեղձ կաներ ձեզ: Միայն նա ով կարող է տեսնել ճշմարտությունը, միայն նա է զգոն նրա /սատանայի/ տակտիկայի հանդեպ, երբ չարն ընդունում է շատ ձևեր: Միայն նա կարող է կասեցնել խաբեբայի ազդեցությունը աղոթքի զորության միջոցով, ով բաց է Աստծո Խոսքի հանդեպ՝ ով սիրում և ճանաչում է Նրան:

Աղոթքը սարսափեցնում է չարին և թուլացնում նրա ճանկը, որ բռնել է մարդկությանը: Աղոթքն ավելի զորեղ է, քան սուրը, որն օգտագործվում է մարտի ժամանակ, քանի որ այն ոչ միայն վիրավորում է թշնամուն, այլև ոչնչացնում է նրան:

Ձեր Հիսուս