Նախապատրաստություններ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի համար

PDF: Նախապատրաստություններ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի համար

Նախապատրաստություններ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի համար
Տեղեկատվություն Երկնքից տրվող Պատգամների մասին՝ Գլոբալ Նախազգուշացման (Գիտակցության Լուսավորման) վերաբերյալ, հոգևոր ուղեցույց և մարգարեություններ Եկեղեցու և աշխարհի համար, որոնք կատարվելու են հիմա՝ դեպի Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը տանող ժամանակահատվածում, որը տեղի կունենա այս սերնդի կյանքի ընթացքում, ինչպես հաստատվում է հենց Իր՝ Հիսուսի կոմից այս Պատգամներում:

second-coming

Պատգամներ և երևումներ
Մարիա Աստվածային Գթասրտությունը(մականուն), մի անանուն կաթոլիկ տեսանողուհի և մարգարե Եվրոպայից, ստանում է Պատգամներ, որոնք տրվում են մարդկությանը Երկնքից: Առաջին Պատգամը տրվել է նրան 2010թ. նոյեմբերի 9-ին: Մինչև 2010թ. մայիսը ներառյալ նա ստացել է շուրջ 1330 Պտգամներ Սուրբ Երրորդությունից և Տիրամորից: Չնայած հիմա դադար է տրվել Պատագմներ տալուն, Հիսուսն ասել է, որ Պատգամները կշարունակվեն ապագայում. դրանք կտրվեն մինչև Նրա Երկրորդ Գալուստը:
Այդ բոլոր Երկնային Պատգամները կազմում են Ճշմարտության Գիրքը, որը բացահայտվել է Դանիել մարգարեին Հին Կտակարանում (տես Դանիել 10,21 և 12,4-9) և Հովհաննես առաքյալին՝ Նոր Կտակարանում: ճշմարտության Գրքի պարունակությունն արդեն իսկ սիմվոլների ձևով պարունակվում է Հայտնության Գրքի մեջ:

Կնիքներ և մարգարեություններ
Այս երևումներում Հիսուսը բացում է Հայտնության Գրքի յոթը Կնիքները. Նա բացահայտում է դրանց իմաստը:
Պատգամներում պարունակվող մարգարեությունները կանխասացել են Բենեդիկտ XVI-ի հրաժարականը և կեղծ մարգարեի գալուստը, ով հիմա նստած է Պետրոսի աթոռին կաթոլիկ եկեղեցում:
Պատգամները բացահայտում են այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են՝ արաբական աշխարհի բարձրացումը, կաթոլիկ հավատքի տարածված հավատուրացումը (Առաջին Կնիքը) և հերձվածությունը կաթոլիկ եկեղեցում, կլիմայի գլոբալ փափախությունները՝ Աստծո Ձեռքով, պարտադիր գլոբալ վակցինացիան, որը մահ կբերի, քաղաքական անհանգստությունը, Երրորդ համաշխարհային պատերազմը (Երկրորդ Կնիքը), հակաքրիստոսի գալուստը, Մեկ համաշխարհային կառավարությունը, Նոր համաշխարհային հեթանոս եկեղեցին, սովն աշխարհում (Երրորդ Կնիքը), չիպի՝ գազանի նշանի պատվաստումը, և շատ ավելին:
Հայտնության Գրքի այլ Կնիքներ դեռևս չեն բացվել և չեն բացատրվել:
Այս բոլոր իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք իսկապես ապրում ենք ժամանակների վերջում, և, ինչպես ասվել է, Տիրոջ Օրը կգա շուտով: Եվ դա Պատգամների հիմնական նպատակն է. Նախազգուշացնել ողջ մարդկությանն այն բաների մասին, որ գալու են և նախապատրաստելու մարդկությանը Հիսուս Քրիստոսի Մահից և Հարությունից ի վեր մարդկության պատմության մեջ եղած ամենակարևոր իրադարձությանը:
Պատգամների նպատակն է փրկել որքան հնարավոր է շատ հոգիներ:

Նախազգուշացումը

canstockphoto24119157

Ամենահրատապ Պատգամը վերաբերում է մի միստիկ իրադարձության, որը շուտով տեղի կունենա ողջ աշխարհում: Այդ իրադարձությունը, որը Հիսուս Քրիստոսի կողմից նկարագրվում է որպես Մեծ Նախազգուշացում կամ Գիտակցության Լուսավորում, կտրվի աշխարհին որպես Աստվածային Գթասրտության ամենամեծ գոծողություն: Նախազգուշացումը, Աստծո հետ ամեն մի հոգու անձնական հանդիպման հրաշք Ընծան, կօգնի նախապատրաստելու մարդկանց Հիսուս Քրիստոսի վերադարձին: Այն կզգացվի աշխարհում գտնվող 7 տարեկանից բարձր բոլոր մարդկանց կողմից միևնույն պահին: Այն կտևի մոտ 15 րոպե: Դա կլինի մի այնպիսի ուժգին փորձառություն, որ ոչ ոք չի կարողանա անտեսել այն: Բոլորը, նույնիսկ աթեիստները, կիմանան, որ Աստված գոյություն ունի: Բոլորին ցույց կտրվի իրենց մեղքերը, ինչպես նաև լավ արարքները, այնպես, ինչպես դրանք երևում են Աստծո Աչքում: Այդ Ընծան կխրախուսի մարդկանց վերագնահատել իրենց կյանքը և Աստծուց ներում խնդրել: Նախազգուշացման միջոցով շատ հրաշագործ դարձեր տեղի կունենան և աշխարհը կփոխվի: Մարդը, իմանալով Ճշմարտությունը, կորոշի ընդունել Աստծուն կամ մերժել Նրան: Նա իր սեփական ընտրությամբ կհետևի կա՛մ Փրկության Ուղուն, կա՛մ էլ՝ հավիտեանական դատապարտության ուղուն:
Կենդանի Աստծո Կնիքը

seal

Այն կանխասացվել է Հայտնության Գրքում, և  հիմա այս հայտնության մեջ տրվում է որպես Խաչակրաղ աղոթք 33: Հիսուսը մեզ խնդրում է կրել Կենդանի Աստծո Կնիքը (կամ ունենալ մեզ հետ) ցանկացած ձևով (աղոթքի տեքստը) և պահել այն մեր տներում: Այդ աղոթքը պետք է ամեն օր ասել: Այն պաշտպանում է մեզ՝ հոգին և մարմինը, և ոչ մի վնաս չի հասնի նրանց, ովքեր ունեն Կնիքը: Այն չպետք է վաճառվի, այլ պետք է մատչելի լինի յուրաքանչյուրին: Պատգամներում կարող եք գտնել շատ այլ հատվածներ Կնիքի վերաբերյալ: Նրանցում բացատրվում է Կնիքի իմաստը: Այն մի ընծա է Աստծուց՝ մեզ և մեր տները պաշտպանելու համար, և օգնելու համար մեզ՝ մտնել խաղաղության դարաշրջան:

Կնիքի տեքստը – Կենդանի Աստծո Կնիքը – Խաչակրաց աղոթք 33
Ով Աստված իմ, Իմ սիրող Հայր, ես սիրով և երախտագիտությամբ ընդունում եմ Քո Աստվածային Պաշտպանության Կնիքը:
Քո Աստվածայնությունը ներառում է իմ մարմինն ու հոգին հավերժությունը:
Ես խոնարհվում եմ խոնարհ շնորհակալությամբ և առաջարկում Քեզ իմ խորը սերն ու հավատարմությունը, Քեզ՝ իմ Սիրելի Հայր:
Ես խնդրում եմ Քեզ պաշտպանել ինձ և իմ սիրելիներին այդ հատուկ Կնիքով և ես իմ կյանքն եմ նվիրում Քո ծառայությանն ընդմիշտ:
Ես սիրում եմ Քեզ սիրելի Հայր:
Ես սփոփում եմ Քեզ այս ժամանակներում սիրելի Հայր:
Ես առաջարկում եմ Քեզ Քո սիրելի Որդու Մարմինը, Արյունը, Հոգին և Աստվածայնությունը աշխարհի մեղքերի քավության և Քո բոլոր զավակների փրկության համար:
Ամեն:
Խաչակրաց աղոթքներ
Այս Պատգամներում Հիսուսը նաև տալիս է մեզ աղոթքներ, որոնք կազմում են Խաչակրաց աղոթքները: Նա մեզ խնդրում է ամեն օր աղոթել դրանք: Շատ Շնորհներ են ասոցացվում դրանց հետ, միևնույն ժամանակ բազմաթիվ դարձեր բերելով: Ի հավլումն, Հիսուսը հրահանգում է մեզ կազմել Խաչակրաց աղոթքի խմբեր, որպեսզի ուրիշների հետ միասին աղոթենք հոգիների փրկության և այս դժվարին ժամանակներում պաշտպանության համար; Խաչակրաց աղոթքի խմբերը կօգնեն կազմելու Մնացորդ Կաթոլիկ եկեղեցու Հիսուսի Բանակը, որը հավատարիմ է Սուրբ Գրվածքներին և Կաթոլիկ ավանդությանը:
Բոլոր նրանք, ովքեր դարձի կգան և կընդունեն Աստծուն, Վերջին Օրը Հիսուսի կողմից կվերցվեն Նոր դրախտ, մի նոր Երկինք և նոր երկիր՝ խաղաղության և երջանկության դարաշրջան:

Ընտրված հատվածներ Պատգամներից
<<Աշխարհին տրվում է Ճշմարտության Գիրքը, որպեսզի մարդկությունը կարողանա զգալ Աստծո Սերը, և առաջնորդվի դեպի Ճշմարտությունը, որ ազատություն գտնի>>: (Ուրբաթ, 30 նոյեմբերի, 2012թ. ժ. 15:55)
<<Իմ վերադարձից անմիջապես առաջ Իմ Լույսը կանհետանա աշխարհում երեք օր: (…): Ես կվերադառնամ երկիր ճիշտ այն ձևով, ինչպես բարձրացա Երկինք: Ես կգամ ամպերի մեջ՝ շրջապատված Երկնքի բոլոր հրեշտակներով և սրբերով մեծ փառքի մեջ: Որքա՜ն գեղեցիկ և ուրախալի կլինի այդ օրը, երբ Ես կգամ թագավորելու երկրի վրա Իմ Հոր Կամքին համապատասխան: Ոչ մի մարդ չի կասկածի, որ այդ Ես եմ: Ոչ էլ նրանք կասկածներ կունենան իրենց ապագայի մասին: Սա կլինի այն Օրը, երբ Ես կգամ Դատելու: Ես կբաժանեմ Իմ ժողովրդին՝ նրանց, ովքեր սիրում են Ինձ, և նրանց, ովքեր ատում են Ինձ: Նրանք, ովքեր մերժել են Ինձ և պատվել ամեն չար բան, կքշվեն դժոխքի հավիտենական կրակների մեջ: Մյուսները կգան և կապրեն Ինձ հետ, Դրախտի մեջ, հարություն առած արդարների հետ միասին: Սա է այն վերջնական նպատակը, որին պետք է ակնկալիքով սպասի յուրաքանչյուր հոգի, երբ Ես գամ նորից, ինչպես Ես խոստացել էի ձեզ: Քրիստոնյաներին ես ասում եմ հետևյալը. Իմացեք, որ այդ մեծ և փառահեղ իրադարձությունը տեղի կունենա շուտով: Ձեր սերունդը ականատես կլինի Իմ փառապանծ վերադարձին>>: (Կիրակի, 18 մարտի, 2012թ. ժ. 16:00)

Հղումներ և լեզուներ
Պատգամներն արդեն թարգմանվել են բազմաթիվ լեզուներով:
Պատգամներն ու աղոթքները մատչելի են նաև հայերեն լեզվով https://erkrordgalusty.wordpress.com/
վեբ կայքում:

Ներբեռնել:
https://erkrordgalusty.wordpress.com/nerberrnel/

Ավելին՝ վեբ կայքի մասին.
http://TheRemnantArmy.info
Էլ. Փոստ.
admin@TheRemnantArmy.info